Ֆրանսիայի նախագահի պաշտոնավարման 100 օրը վերլուծությունների տեղիք է տվել

Լրանում է մայիսին Ֆրանսիայի նախագահ ընտրված Ֆրանսուա Օլանդի պաշտոնավարման 100 օրը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, վերլուծաբանների և փորձագետների գնահատականերով՝ Օլանդնի իր տրամադրության տակ մեծ թվով զրուցակիցներ ունի: Նա կարողանում է ուշադիր լսել, չի ամաչում խնդրել իր հյուրերից ճշտել այս կամ այն պահը, ինչով տարբերվում է իր նախորդից՝ Նիկոլա Սարկոզիից, որը միշտ ցանկանում էր իր ասածը պնդել:
Նախագահը աշխատանքի է գնում մեքենայով և ոչ թե սկուտերով, որով զբոսնում էր պատգամավոր եղած ժամանակ: Սակայն բնակության վայրը նա չի փոխել. Ելիսեյան պալատը նրա համար միայն աշխատավայր է:
«Ֆրանսիացիներն ավելի քիչ են հակված հաշտվել նյութական վիճակի տարբերությունների հետ, քան, օրինակ, բրիտանացիները,- նշում է պատմաբան Պատրիս Գենիֆֆեն:- Այսօր անհավասարության մերժումը ֆրանսիական հասարակության մեջ ավելի ուժեղ է, քան 1980-ականներին, երբ աշխարհում բռնկվել էր նեոլիբերալիզմի ալիքը»: Ֆրանսուա Օլանդը հաշվի է առել այդ տրամադրությունները: Սեպտեմբերին խորհրդարանը կուսումնասիրի նրա խոստումներից մեկը՝ մեկ միլիոնից ավելի եկամուտ ունեցող քաղաքացիների վրա 75 տոկոսանոց հարկ սահմանելու հարցը:
Հանրապեության նախագահի ծրագրերի շարքում հատուկ տեղ ունի Աֆղանստանից 3500 ֆրանսիացի զինվորների դուրսբերման հարցը:
Սակայն ամենահրատապ խնդիրը շարունակում է մնալ տնտեսությունը: Այդ ոլորտում խնդիրների լուծման հարցը դեռ առջևում է: Նախագահն իր կողքին ունի հզոր վերլուծական թիմ և բոլոր քաղաքական հաստատությունները: Ելիսեյան պալատից բացի, սոցիալիստները վերահսկում են նաև կառավարությունը և խորհրդարանի պալատները:
Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես նախագահում է մայիսի 15-ից: Ընտրությունների արդյունքներով՝ նրա օգտին քվեարկել էր ընտրողների 51.6 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս