Կալիֆորնիայի հրդեհների մեջ ոստիկանությունը դիտավորություն է տեսնում
Անտառային հրդեհների պատճառով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսային Լեյք շրջանի 480 տներից տարհանել են բնակիչներին,- գրում է BBC-ն:
Կրակը տարածվել է 2 հազար հա մակերեսով։ Ներկայումս հրշեջները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները:
Ոստիկանությունը չի բացառում, որ հրդեհն ինչ-որ մեկի ձեռքի գործն է: Փրկարար ծառայություն զանգ է ստացվել, որ մի տղամարդ վառած թերթեր է գցում չոր խոտերի մեջ: