Հրաձգություն ԱՄՆ Տեխաս նահանգում. 3 զոհ, 3 վիրավոր

ԱՄՆ Տեխաս նահանգի A&M համալսարանի հանրակացարանի մոտակայքում հրաձգության հետևանքով 3 մարդ զոհվել է, 3-ը` վիրավորվել: Ինքը` հրաձիգը, ում ոստիկանները վիրավորել էին և տեղափոխել հիվանդանոց, նույնպես մահացել է:
Տեղի ոստիկանները նշել են, որ արդեն հայտնի է 35-ամյա հրաձիգի անունը, սակայն արարքի դրդապատճառները անհայտ են մնում:
Հաղորդվում է, որ հանցագործը կրակել է համալսարանի մոտակայքում, ինչից հետո էլ դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Նրա և ոստիկանության ներկայացուցիչների միջև հրաձգություն է սկսվել և ոստիկանները կարողացել են ձերբակալել նրան` միայն վիրավորելուց հետո: Սակայն ավելի ուշ հիվանդանոցում հրաձիգը մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031