Իրանում դժգոհ են երկրաշարժի օրերին երկրից Ահմադինեջադի հեռանալուց
Իրանում զարմանք և դժգոհություն է առաջացրել այն, որ երկրում գրանցված բնական աղետից անմիջապես հետո նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Սիրիայի վերաբերյալ Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին. գրում է իրանական AsrIran գործակալությունը:
Գործակալությունն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ Ահմադինեժադը Սաուդյան Արաբիա է մեկնել այդ գագաթնաժողովից 2 օր և 1 գիշեր առաջ: Գործակալությունն Ահմադինեժադի այդ քայլը զարմանալի է որակում՝ հաշվի առնելով այն, որ օգոստոսի 11-ի երկրաշարժերի հետևանքով երկրում զոհվել է 306 մարդ, վիրավորվել է 4500 մարդ, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի:
Զարմանք և դժգոհություն է առաջացնում այն, որ նախագահը, փոխանակ զբաղվի բնական աղետի հետևանքների վերացմանն առնչվող իր պարտականությունների կատարմամբ, սաուդյան թագավոր Աբդալլահի հրավերով մեկնում է փոքր նշանակություն ունեցող գագաթնաժողովին մասնակցելու: