Բոլոր ուժերը նետված են, որ փոխվի Վրաստանի զարգացման վեկտորը. Սահակաշվիլի
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին կնոջ հետ այցելել է Իմերեթի շրջան: Տեղաբնակների հետ հանդիպման ժամանակ Սաhակաշվիլին զգուշացրել է արդեն իսկ բոլորին հայտնի այն քաղաքական գործիչների վերադարձից, որոնց վրայից, Սաակաշվիլիի խոսքերով՝ «նավթալինի հոտ» է գալիս.
«Անցյալի ստվերները փորձում են վերադառնալ իշխանության: Այդ մարդիկ ցանկանում են երկիրը վերադարձնել հին ժամանակներ, երբ գերիշխում էր կոռուպցիան, հանցագործությունը, կաշառակերությունը և այն ամենը, որոնցից ձեզ ձերբազատել է Վարդերի հեղափոխությունը:
Բոլոր ուժերը նետված են, որ փոխվի Վրաստանի զարգացման վեկտորը: Այժմ եկել է Վրաստանի զարգացման համար վճռորոշ ժամանակը: Բոլորին քաջ հայտնի է, թե ինչի համար է պայքար գնում: Ես վստահ եմ, որ ժողովուրդը կընտրի նոր Վրաստանը», Սահակաշվիլու խոսքերն է մեջբերում Грузия Online-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: