Իսլամական համագործակցության կազմակերպությունը կդադարեցնի՞ Սիրիայի անդամակցությունը

Սիրիայի անդամակցությունն Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) այս չորեքշաբթի կդադարեցվի՝ 17 ամիս շարունակ այդ երկրում տիրող ներքաղաքական ժգնաժամի պատճառով։

Ըստ Reuters-ի՝ այս մասին հայտնել է Մեքքայում ընթացող ԻՀԿ-ի երկօրյա գագաթնաժողովի մասնակից մի դիվանագետ:

«Կազմակերպությանը Սիրիայի անդամակցության դադարեցման վերաբերյալ համապատասխան բանաձը կընդունվի միաձայն առանց որևէ խոչընդոտների: Որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի գագաթնաժողովի երկրորդ օրը»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս