
Երկրաշարժ Օխոտի ծովում

Օխոտի ծովում 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել : Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է ավելի քան 582 կմ խորության վրա: Ցունամիի վտանգի մասին տեղեկատվություն չի ստացվել:
Սախալինի շրջանի ԱԻՆ-ի Գլխավոր գրասենյակի հայտարարության համաձայն` Սախալինում այդ պահի դրությամբ տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժի վայրին առավել մոտ է գտնվում Սախալինի շրջանի ռուսական Պորոնայսկ քաղաքը: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Ճապոնիայի հյուսիսային հատվածում:
«Հարավային-Սախալին» սեսմակայանի ներկայացուցիչները հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով քաղաքի որոշ տներում ցնցվել են ջահերը եւ սպասքը: Բարձրահարկ բնակարանների բնակիչներն ու գրասենյակների աշխատակիցները դուրս են իջել: Ավերվածություններ եւ զոհեր չկան: