Բաժիններ՝

Սևանում 2 ջրասահնակների բախումից կա վիրավոր

Ոստիկանության Սևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 12-ին տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով: Այդ օրը` կեսօրին, Սևանա լճի թերակղզու հատվածում իրար են բախվել 2 սկուտերներ:

Բախման հետևանքով Սևան քաղաքի Ցամաքաբերդի բնակիչ, 27-ամյա Համլետ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացրել են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Համլետ Բաղդասարյանի մոտորանավակին բախվել է ՌԴ քաղաքացի, 25-ամյա Մարիա Սախարյանի վարած սկուտերը:

Ոստիկանության Սևանի հետաքննչական բաժնում պարզում են դեպքի հանգամանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031