
Ինչպես դառնալ միլիոնատեր

Մեծ Բրիտանիայի բնակիչներից մեկը շահել է Euromillions վիճակախաղի ջեքփոթը, որը կազմել 148.7 մլն ֆունտ սթերլինգ կամ շուրջ 190 մլն դոլար: Ըստ անգլիական «The Telegraph»-ի, սա համաեվրոպական Euromillions խաղարկության պատմության մեջ մեծությամբ երկրորդ խոշոր դրամական շահումն է, իսկ այս տարվա կտվածքով`
7-րդը:
Նախորդ խոշորածավալ շահումն արձանագրվել է անցած տարվա հուլիսին` կազմելով 161 միլիոն ֆունտ սթերլինգ: Երեկվա հաղթողը, ում անունն առայժմ չի հրապարակվում համալրել է բրիտանացի միլիոնատերերի ցուցակը` առաջ անցնելով անգամ արքայազններ Չարլզին և Հարիին: