Բաժիններ՝

Ամփոփել են 2012 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի  նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Կոլեգիայի նիստում քննարկվել են ՀՀ դատախազության 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները:

Մասնավորապես` քննարկվել են նախորդ 6 ամիսների   ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում, մարդու դեմ ուղղված հանցագործությունների, կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ  քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության և մեղադրանքի պաշտպանության վիճակի, դրանց վերլուծությունների և ուսումնասիրության ադյունքները, այդ ուղղությամբ կատարված աշխատանքները:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանցավորության վիճակը  ըստ ոլորտների ներկայացրել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները՝ վերլուծելով  հանցավորության վիճակի շարժընթացը, իրավապահ մարմինների ձեռնարկած կանխարգելիչ քայլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս