Բաժիններ՝

Բնակարանից հայտնաբերել են ներարկիչներ և սրվակներ` թափանցիկ հեղուկներով

Օգոստոսի 9-ին, ժամը 20:00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Գրիբոյեդովի փողոցի մի բնակարանից հայտնաբերել են ներարկիչներ և սրվակներ` թափանցիկ հեղուկներով, տարբեր դեղահաբեր և թմրամիջոց պատրաստելու այլ պարագաներ:
Նույն բնակարանից բերման են ենթարկվել 1973թ. ծնված  Ալեքսանդր Ա.-ն, 1972թ. ծնված Արթուր Դ.-ն և 1975թ. ծնված Ռուբեն Մ.-ն:
Ալեքսանդր Ա.-ն և Արթուր Դ.-ն հայտարարել են, որ իրենք փորձում էին հայտնաբերված պարագաներից թմրամիջոց պատրաստել՝ ներարկման միջոցով օգտագործելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության կայքէջից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս