Բաժիններ՝

Տուժող կողմը ոստիկանության դեմ բողոք կներկայացնի դատախազություն

«Հարսնաքարի» գործով տուժող կողմը  2 օրվա ընթացքում մտադիր է բողոքարկել գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ չտրամադրելու` ՀՀ ոստիկանության  Քննչական  գլխավոր վարչության որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին տեղեկացրել է գործով տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու այլ  տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նրա խոսքով՝ գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ  տրամադրելու մասին  իրենց  նախօրեի միջնորդությունը  ոստիկանությունն ըստ էության մերժել է: Պատասխանում, մասնավորապես, նշվում է.  «Այդ ժամկետը սահմանափակվել է   դեռևս օգոստոսի 8-ին»:

Տիգրան Եգորյանը հայտնել է նաև, որ իրենք միջնորդություններ են ներկայացրել գործի նյութերի որոշ մասի վերաբերյալ՝ այնքան նյութերի, որքան հնարավոր էր ուսումնասիրել  տրամադրված մեկ օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում համալիրի  աշխատակիցների կողմից  հունիսի 17-ի բռնարարքի գործով կա  5 տուժող, նրանցից  ռազմական բժիշկ Վահե Ավետյանը մահացել էր՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հետևանքով: 6 մեղադրյալների մասը նախաքննական մարմինն ապացուցված է համարել ու այդ մասով  հայտարարել նախաքննության ավարտի մասին, իսկ բռնարարքին այլ անձանց մասնակցությունը պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս