Commerzbank AG-ի շահույթն աճել է 11.5 անգամ
Գերմանական խոշորագույն բանկերից մեկի՝ Commerzbank AG-ի շահույթն այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է 11.5 անգամ՝ հասնելով 275մլն. եվրոյի ։
Արդյունքը գերազանցել է սպասելիքները, քանի որ փորձագետները կանխատեսում էին առավելագույնը 270 միլիոն եվրո։ Միևնույն ժամանակ, տոկոսային եկամուտները 1.79 միլիարդ եվրոյից նվազել են 1.33 միլիարդի։
Կիսամյակի կտրվածքով, Commerzbank AG-ի շահույթն առաջին կիսամյակում կազմել է 1 միլիարդ եվրո։
Հիշեցնենք, որ մայիսի վերջին Commerzbank-ի գործադիր խորհրդի անդամ, ֆինանսական կառույցների ղեկավար Քրիստոֆ Գաբրիել Մետցեի գլխավորած պատվիրակությանը Երևանում ընդունել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մետցեն նշել էր, որ Commerzbank-ն ունի այնպիսի հաճախորդ ընկերություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում ռազմավարության մեջ ներառված բնագավառներում և հետաքրքրված կլինեն հնարավոր ներդրումներով: Այս համատեքստում, զրուցակիցները պայմանավորվածություն էին ձեռք բերել Գերմանիայում կազմակերպել բիզնես ֆորում, որը գերմանական ընկերություններին տեղեկատվություն կփոխանցի Հայաստանի տնտեսական ծրագրերի մասին: