ՀՀԿ-ն Աբովյանի քաղաքապետի թեկնածուի հարցը չի քննարկել

«Կոտայքի մարզում ՀՀԿ թեկնածուների առաջադրման հարցը դեռ չի քննարկվել»,- այս մասին 168.am-ին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը` պատասխանելով հարցին՝ արդյոք Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ: «Առաջադրումները կսկսվեն օգոստոսի 19-ից, այդ ժամանակ էլ կտեղեկացնենք»,- հավելել է Թադևոսյանը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն` սեպտեմբերի 23-ին կայանալիք Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանի թեկնածությունը:

Նշենք նաև, որ վերջինս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է:

 


Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031