Բաժիններ՝

Աշխատանքներ են տարվում՝ պարզելու այլ անձանց մասնակցությունը

«Հարսնաքար»  ռեստորանային համալիրի բակում հունիսի 17-ի բռնարարքի գործով  շարունակվում են կատարվել համապատասխան քննչական գործողություններ  և ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի  ն  լրատվության վարչությունը,  աշխատանքներ են տարվում պարզելու գործով  ստացված  տվյալներն առ այն, որ կատարված հանցագործությանը, բացի 6  մեղադրյալներից, մասնակցել են նաև այլ անձինք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին այս քրեական գործից 6 մեղադրյալների՝  Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի,  Արթուր Բաբլոյանի և Դավիթ Ադամյանի  վերաբերյալ մասն անջատվել է, այս մասով  նախաքննությունն ավարտվել է և քրեական գործի նյութերը տրամադրվել են կողմերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031