Բաժիններ՝

Lloyds բանկի աշխատակցուհին խոստովանել Է

Մեծ Բրիտանիայի Lloyds բանկի ինտերնետ-անվտանգության բաժնի նախկին աշխատակցուհի Ջեսիկա Հարպերը խոստովանել Է այն խարդախությունը, որի շնորհիվ նա կազմակերպությունից գողացել Է 2,5 միլիոն ֆունտ ստեռլինգ: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպերսը», գրում Է BBC News-ը: Հարպերի հանցագործության Էությունը եղել Է այն, որ նա տրամադրել Է վճարման կեղծ հաշիվներ (ինվոյսներ)՝ փողը վերցնելով իրեն:

50-ամյա Հարպերը նաև խոստովանել Է բանկի համակարգով գողացված փողերի փոխանցումները: Ըստ դատախազության հայտարարության՝ խարդախ կինը կատարել Է հենց այն հանցագործությունները, որոնցից ինքը պետք Է պահպաներ վարկային կազմակերպությունը:

Ջեսիկա Հարպերն արդեն սկսել Է փոխհատուցել իր խարդախության պատճառով բանկի կրած վնասները: Նա վճարել Է կանխիկ 300 հազար ֆունտ և այժմ Լոնդոնում վաճառում Է 700 հազար ֆունտ արժողությամբ տունը:

Lloyds TSB բանկը խոշորագույններից մեկն Է Բրիտանական կղզիներում: Ներկայիս տեսքով այն ստեղծվել Է 1995 թվականին: Կազմակերությունում աշխատում Է ավելի քան 45 հազար մարդ: 2009 թվականից բանկի խոշորագույն բաժնետերը պետությունն Է (39,7 տոկոս):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս