Բաժիններ՝

Շատացել են անոմալ ծնունդները

Աշխարհի տարբեր երկրների մասնագետները չեն դադարում ահազանգել օրեցօր ավելացող նորածինների անոմալիաների մասին: Ոչ նորմալ մարդկային ծնունդների գիտական կամ իրավիճակային վերլուծություն առայժմ մասնագետները չեն հրապպարակում: Այդուհանդերձ, արդեն սովորական են դառնում այն դեպքերը, երբ նորածին երկվորյակները ծնվում են երկգլխանի, չորսոտանի կամ միմյանց կպած: Օրինակ` Հնդկաստանում գտնվող միսիոներական հիվանդանոցներից մեկում բժիշկենրին հաջողվել է բաժանել 13-ամսական սիամական զույգ քույրեր Արադհանային և Սթութին: Սիամական զույգերի ծնողները թողել էին նրանց հիվանդանոցում, քանի որ չէին կարող հոգ տանել նրանց մասին: Նրանց բաժանել են 12 ժամ տևած վիրահատության արդյունքում:
Հնդիկ զույգերին, ովքեր միացված էին միմյանց կրծքի հատվածում, հաջողությամբ բաժանել են 12 ժամ տևած վիրահատության արդյունքում՝ 23 ավստրալացի և հնդիկ բժիշկների օգնությամբ: Բժշկական թիմը սկզբից բաժանել է նրանց սրտերը, այնուհետև լյարդը և մնացած օրգանները:

Առաջիկայում 168.am-ը կփորձի մասնագետներից այս արտասովոր երևույթների մասին մեկնաբանություն ստանալ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս