Բաժիններ՝

Ղարաբաղում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ են անցկացվել

2012թ. հուլիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) տեղի են ունեցել միջազգային չափանիշներին համապատասխան նախագահական ընտրություններ: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է «Ամերիկացիները Արցախի համար» դիտորդական առաքելության ամերիկացի նախագահ Մարկ Դեյթզենը: «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ ԼՂ նախագահական ընտրություններում դիտորդներ եկան ոչ միայն Հայաստանից ու Կովկասից, այլև ողջ աշխարհից՝ դիտարկելու, թե ի՞նչ է կատարվում Արցախում»,- ասել է Մարկ Դեյթզենը:

Վերջինս եղել է այն 84 դիտորդների թվում, ովքեր ժամանելով ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Կիպրոսից, Ուրուգվայից, Հունգարիայից, Արգենտինայից մասնակցել են ԼՂՀ նախագահական ընտրություններին: Ընտրությունների օրը նա եղել է Ստեփանակերտի, Ասկերանի և Մարտակերտի շրջանների 12 ընտրական տեղամասերում:

Նա նաև ականատես է եղել որոշ թերությունների, որոնց շտկման համար քայլեր է առաջարկել: ««Ամերիկացիները Արցախի» համար դիտորդական առաքելությունը ողջունում է ԼՂ քաղաքացիներին, ընտրությունների անցկացման պատասխանատուներին և վարչախմբին՝ ընտրողների մասնակցության բարձր ակտիվության, հաջողված ընտրություններ անցկացնելու համար»,- ասել է ամերիկացի դիտորդը, ում հատկապես հիացրել էր դիտարկած հանձնաժողովներից մեկում քվեաթերթիկների հաշվառման ժամանակ հանձնաժողովի անդամի բաց և թափանցիկ գործելաոճը, երբ վերջինս բոլորին ցույց է տվել և բոլորի կարծիքն է հարցրել, թե արդյոք կարելի՞ է այս կամ այն քվեաթերթիկը համարել անվավեր: Դեյթզենի դիտարկած թերություններից մեկն առնչվում էր արցախցի մի տատիկի, որին, ի դեպ, Մարկ Դեյթզենը ասուլիսի ընթացքում հայերենով ասում էր՝ «թա-թիիիկ», ով եկել էր քվեարկելու առանց անձնագրի, իսկ երբ հանձնաժողովի անդամները հետաքրքրվել են, թե որտե՞ղ է նրա անձնագիրը, արցախցի տատիկն ասել էր, որ մոռացել է տանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս