Բաժիններ՝

Սկանդալ` արգելված ապահովիչների պատճառով

Լոնդոնում սկանդալ է հասունացել այն բանից հետո, երբ ավստրալիացի սպորտսմենուհիներից մեկը Twitter-ի իր էջում տեղադրել է ավտոմատ առևտրային սարքի մի լուսանկար, որում պատկերված են «Կենգուրու» ապրանքանիշի  հակաբեղմնավորիչներ:

Ըստ DPA գործակալության, սկանդալի պատճառն այն է, որ ինչպես ավելի վաղ հայտարարել էր Միջազգային Օլիմպիական կոմիտեն, Օլիմպիադայի 16 հազար մասնակիցներին բաժանվել են 150 հազար Durex ապրանքանիշի ապահովիչներ:

Այդ լուսանկարի հայտնվելուց հետո ՄՕԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով «չթույլատրված մակնիշի» հակաբեղմնավորիչների շրջանառությունը օլիմպիական գյուղում: «ՄՕԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ մարզիկները կարող են օլիմիպիական գյուղ բերել իրենց ապահովիչները, սակայն միայն անձնական օգտագործման նպատակով: Մենք միջոցներ կձեռնարկենք, որպեսզի այդ ապահովիչները չբաժանվեն այլ սպորտսմենների»,-ըստ DPA-ի՝ ասել է ՄՕԿ ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031