Մասիսում առաջադրվել է քաղաքապետի երեք, իսկ Վեդիում` մեկ թեկնածու

Մասիսում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրվել է երեք թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է նույն կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ անդամ, Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Նորայր Նահապետյանը: Վեդիում ինքնաառաջադրվել է ՀՀԿ անդամ Խաչիկ Սահակյանը: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:

Նշենք, որ Արարատի մարզի 97 համայնքերից 86-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 10-ի ժամը 18-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս