Բաժիններ՝

Ինքնասպանների խայտառակությունը

«Եթե Ռուսաստանում կյանքից գոհ են 30%-ը, Հայաստանում՝ 47.6%-ը, բա ինչո՞ւ են հայերը գնում Ռուսաստան, թող ռուսները գան Հայաստան»,- ասում է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «խայտառակություն» է որակել Քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների ուսումնասիրությունների ինստիտուտի՝ ՀՀ քաղաքացիների կյանքի որակի վերաբերյալ երեկ հրապարակված հարցման արդյունքները:

Ըստ նշված հարցման արդյունքների՝ 2010 թվականի նոյեմբերին Հայաստանի բնակչության մոտ 45%-ը մեր երկրում ամեն ինչից գոհ է եղել, իսկ 2011- ին նրանց քանակը հասել է 47.6%-ի: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ավելացել է մարդկանց բավարարվածությունը երկրում տիրող վիճակից:  Մինչդեռ, ըստ Հրանտ Բագրատյանի, վերջին մեկ տարում ՀՀ-ից արտագաղթողների թիվն ավելացել է 11.1%-ով։ «Միայն ինքնասպանն այդպիսի թիվ կհրապարակի, երբ առաջին կիսամյակում ՀՀ-ն լքել է 99 հազար մարդ` միայն պաշտոնական տվյալներով»,- ասել է ՀՀ նախկին վարչապետը՝ հավելելով, որ նման «հետազոտությունների» հեղինակներն իրականում իշխանությունների սիրտը շահելու միջոցով տաքուկ անկյուններ են փնտրում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս