Բաժիններ՝

Հարցաշար` ուղղված Տարոն Մարգարյանին

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ստեղծված, քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովին, որի առաջին նիստը կայանալու է այսօր: «Հանձնաժողովին անդամակցելու հրավեր են ստացել նաև «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության երկու ներկայացուցիչները: Որպես հանրության մասնակցությունը մշտապես կարևորող քաղաքացիական նախաձեռնություն` այդ հանձնաժողովին մասնակցելիս մեզ համար կարևոր են հետևյալ հարցերը.
1. Ինչպիսի՞ լիազորություններ է ունենալու բնապահպանական հանձնաժողովը:

2. Արդյո՞ք այդ հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները որոշիչ նշանակություն են ունենալու ներկայացված քաղաքաշինական նախագծերի ընդունման համար:

3. Ինչպե՞ս են ընդունվելու այս հանձնաժողովի որոշումները և ինչ ընթացակարգով:

4. Ինչպե՞ս է հաշվի առնվելու հնարավոր փոքրամասնության տեսակետը կամ կարծիքը:

Այս հարցերի պատասխանները մենք կպարզենք առաջին նիստի ընթացքում և դրանք կներկայացնենք հանրությանը:

Մեզ համար նման հանձնաժողովի գոյությունը իմաստալից է, եթե այն կբարձրացնի հանրության մասնակցության դերը որոշումների կայացման ու վերահսկման գործընթացում, և եթե այս հանձնաժողովը չի դառնա ձևական մի մարմին, այլ իրապես իր նպատակին կծառայի և իր կողմից կայացված ցանկացած եզրակացություն տեղ կգտնի քաղաքային իշխանության կողմից ընդունվող որոշումներում», – նշված է քաղաքացիական նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս