Բաժիններ՝

Ճգնաժամը հասնում է նաև «հզորներին»

Գերմանիան դարձել է եվրոյի գոտու հերթական երկիրը, որում արձանագրվել է տնտեսական ցուցանիշների անկում: Գերմանիայի արդյունաբերական ձեռնարկությունների պատվերների ծավալը հունիսին` նախորդ ամսվա համեմատ 1.7 տոկոս անկում է արձանագրել, այն դեպքում, երբ փորձագետները կանխատեսում էին 0.8 տոկոս անկման ցուցանիշ: Տարեկան արտահայտությամբ պատվերների ծավալը նվազել է 7.8 տոկոսով: Գերմանական արդյունաբերողների պատվերների նվազման ամենամեծ ծավալն արձանագրվել է եվրոյի գոտու երկներներից, այն դեպքում, երբ այլ պետություններից պատվերներն աճել են 0.6 տոկոսով: Օգոսոտոի 7-ին հրապարակվել է նաև Մեծ Բրիտանիայի արդյունաբերական արտադրության ծավալի ցուցանիշը, որը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.5 տոկոսով:  Bloomberg-ի վերլուծաբանները, սակայն, Մեծ Բրիտանիայի համար կանխատեսում էին 3.5 տոկոսանոց անկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս