
«Գուցե առանձին-առանձին լավն ենք, սակայն երբեք միասնական չենք, իրար կոկորդ ենք կրծում»

Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, ով վերջին շրջանում բավական ակտիվ է Ֆեյսբուք սոցիալական ցանցում քիչ առաջ նոր գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է. «Ժողովուրդ, մտածե՞լ եք՝ ինչո՞ւ անհատական մարզաձևերից հաջողություններ ենք ունենում, իսկ կոլեկտիվ, խմբային ձևերից՝ ոչ…
Այդպես էլ մենք ենք՝ բոլորս: Գուցե առանձին-առանձին լավն ենք, սակայն երբեք միասնական չենք, իրար կոկորդ ենք կրծում: Ինչի՞ց է…»