Բաժիններ՝

ԱԺ պատգամավորի եղբայրը Վրաստանի ճանապարհին վրաերթի է ենթարկվել, ինչի հետեւանքով կինը մահացել է

Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրը` Անդրանիկ Ավետիսյանը կնոջ` Նաիրա Ավետիսյանի հետ երեկ` օգոստոսի 5-ին Վրաստան մեկնելու ճանապարհին վրաերթի են ենթարկվել: Վթարի հետևանքով պատգամավորի եղբոր կինը  մահացել է, իսկ եղբայրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաև պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Ս. Ավետիսյանի եղբայրը կնոջ հետ Վրաստան էր մեկնում հանգստանալու նպատակով: Ներկայումս Անդրանիկ Ավետիսյանի կյանքին վտանգ չի սպառնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031