ՀԲԸՄ-ն ֆինանսական օգնություն է հատկացրել պատերազմից տուժած սիրիահայերին

Սիրիայի հայաշատ համայնքին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայկական Բարեգործական ընդհանուր միությունը  1 միլիոն դոլար կհատկացնի:

Միության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սիրիայում ընթացող զինված հակամարտության ընդլայնումը՝ ի թիվս այլ բնակավայրերի, լուրջ հումանիտար ճգնաժամ է առաջացրել հայաշատ տարածքներում՝ Հալեպում, Դամասկոսում եւ Կամիշլիում: Որոշ ընտանիքներ արդեն վնասներ են կրել կառավարական եւ ընդդիմադիր ուժերի բախումների հետեւանքով, որոնց ընթացքում նաեւ ծանր հրետանի է օգտագործվում»:

ՀԲԸՄ-ը նաեւ նշել է, թե գումարն ուղղվելու է Հալեպի, Դամասկոսի եւ Կամիշլիի կենտրոններին՝ աշխատանքները համակարգելու համար, որպեսզի օգնություն ցուցաբերվի այն ընտանիքներին, որոնք դրա կարիքն ունեն՝ անկախ նրանց գտնվելու վայրից:

Նրանք նաեւ պատրաստ են տեղավորել այն սիրիահայերին, ովքեր ստիպված կլինեն լքել իրենց տները:

Քննարկվել է նաեւ ՀԲԸՄ Կիպրոսի հնարավորությունները որպես ժամանակավոր ապաստան այն ընտանիքներին տրամադրելու հարցը, որոնք ստիպված կլինեն լքել երկիրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031