
Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթարից 13-ամյա երեխա է զոհվել

Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին, ժամը 04.15-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Մեղրի ճանապարհի 59-րդ կմ-ին բախվել է «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայի:
«Շևրոլետ»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը` 1999 թ. ծնված Սևակ Դավթյանը, մահացել է:
Կատարվում է քննություն: