
Երեկվա խոշոր ավտովթարի ուղևորներից մահացել է ևս մեկը

Երեկ` օգոստոսի 5ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի 18 ունեցել խոշոր ավտովթար: Իրար էին բախվել «ԳԱԶ-5204» մակնիշի և «ԳԱԶ 27 05» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, իսկ 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի, Վաղարշապատի, իսկ այնուհետև` վիրավորներից մի քանիսը նշված բժշկական կենտրոններից տեղափոխվել էին Երևանի բժշկական կենտրոններ:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Իսկ այսօր հայտնի է դարձել, որ մահացել է վիրավորված և հիվանդանոց տեղափոխված ուղևորներից ևս մեկը: