
Շոգ եղանակի հետևանքով ավելացել է կանաչ տարածքների հրդեհների թիվը

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 46 ա շենքի մոտակայքում այրվել է 3000 քմ, Բաղյան փողոցի 1-ին նրբանցքի մոտակայքում`10 քմ, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտակայքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Արամուս գյուղում` 520 քմ, Աբովյան քաղաքի կոշիկի ֆաբրիկայի մոտակայքում` 2 հա խոտածածկ տարածք: