Զինվորականների համար նոր բնակելի շենք է շահագործվել

Այսօր՝ օգոստոսի 4-ին Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զիվորականներ, զինված ուժերի սպաներ, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուկի և տեղեկատվության վարչությունը:
Շնորհավորելով բնակարանամուտը տոնող 61 զինվորականներին` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալական ապահովության հարցը պաշտպանության նախարարության գերակա խնդիրներից մեկն է և հավելել, որ այն գտնվում է երկրի ղեկավարի անմիջական հսկողության ներքո:
Բնակարանների հանձնման արարողությունից հետո Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել նորաբաց բնակելի շենքում, ծանոթացել բնակարանային պայմաններին: Պաշտպանության նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ զինծառայողների համար նախատեսված բնակարաններն ապահովված են կենցաղային բոլոր հարմարություններով:
2007 թվականից ի վեր ՀՀ-ում կառուցվել և շահագործման են հանձնվել ավելի քան 1200 բնակարան, որոնք հատկացվել են ազատամարտիկներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և զինված ուժերի սպաներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031