Հզոր պայթյուն Դամասկոսում, իսկ Հալեպից ընդդիմադիրների առավելության մասին են խոսում

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է BBC-ն` վկայակոչելով տեղի բնակիչներին: Նախնական տեղեկություններով` պայթեցվել է ականապատ մեքենա, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ:

Իր հերթին Սիրիայի ազատ բանակը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպ քաղաքի մոտ 60%-ը, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը:

Վերջին տեղեկություններով, ամենաթեժ մարտերը տեղի են ունենում Սալահուդդին թաղամասում, որով անցնում է Հալեպը երկրի կենտրոնական հատվածներին ու Դամասկոսին միացնող խճուղին: Թաղամասը ընդդիմադիրների վերահսկողության տակ է, սակայն կառավարական ուժերն անդադար գրոհներ են կազմակերպում:

Նշվում է, որ Հալեպի զգալի մասի` ընդդիմության կողմից վերահսկողության մասին վկայում է այն փաստը, որ երեկ քաղաքում հակակառավարական խոշոր ցույց է տեղի ունեցել, ինչը գրեթե անհնար էր մինչ վերջերս` «Շաբիհա» ալևիական ստորաբաժանումների առկայության պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս