ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը միացել է փոխհատոցումների փորձագիտության պահանջին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը միացել է խնդրագրին, որով պահանջվում է փորձագիտական եզրակացություն տալ Կալիֆոռնիայում ընդունված օրենքի կապակցությամբ: Օրենքն իրավունք էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում պահանջել ապահովագրական ընկերություններին:
Խնդրագրին նաեւ աջակցել են բազմաթիվ կազմակերպություններ, Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Կամալա Հարրիսը, Նեւադա, Միչիգան, Ռոդ-Այլենդ նահանգների դատախազները:
ANCA-ն երախտագիտություն է հայտնել գլխավոր դատախազներին, նաեւ դաշնային եւ տեղական օրենսդիրներին, որոնք խնդրագիր են ներկայացրել փաստաբաններին:
«Մենք վստահ ենք, որ կհաղթենք մեր պայքարում Munich Re ապահովագրական ընկերության դեմ, որը շարունակում է օգնել եւ աջակցել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը»,- ասել է ANCA-ի` կառավարության հետ կապերի գծով տնօրեն Քեյթ Նահապետյանը:
Նշենք, որ 2012 թվականի փետրվարի 23-ին, դատարանը, 12 դաշնային դատավորների կազմով, միաձայն որոշում կայացրեց, որ Կալիֆորնիայի օրենքը հակասահմանադրական էր, քանի որ «այն խոչընդոտում է դաշնային կառավարության արտաքին քաղքաքականության բացառիկ իրավասությունը»: Հիմք ընդունելով «հազվադեպ կիրառվող» «մենաշնորհյալ ոլորտի» սկզբունքը` դատարանը վճռեց, որ 354.4-րդ բաժինը հակասահմանադրական է ոչ այն պատճառով, որ այն հակասում է դաշնային կառավարության կոնկրետ գործողություններին, այլ որ առնչվում է դաշնային բացառիկ պատասխանատվության մի ոլորտի, հատկապես արտաքին հարաբերությունների հետ: