Իրաքը նոտա է հղել Թուրքիային՝ Դավութօղլուի չհամաձայնեցված այցի համար

Իրաքը նոտա է հղել Թուրքիային: Պատճառն այն է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, առանց իրաքյան իշխանությունների հետ համաձայնեցնելու, օգոստոսի 2-ին այցելել էր իրաքյան Քիրքուք նահանգ՝ դրանով իսկ հարուցելով պաշտոնական Բաղդադի մեծ դժգոհությունը, հաղորդում է CNN Türk-ը:

Իրաքում Թուրքիայի դեսպան Յունուս Դեմիրերը հրավիրվել է երկրի ԱԳՆ, ուր նրան նոտա է հանձնվել՝ Դավութօղլուի իրաքյան այցի կապակցությամբ: Միևնույն ժամանակ Անկարայում Իրաքի դեսպան Աբդուլամիր Քաբիլ ալ-Թաբիհն իր հերթին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, ուր նրան նոտա է տրվել:

Դրանում ասվում է, որ Թուրքիան «չի ձեռնարկում» սադրիչ քայլեր, Թուրքիայի քաղաքականությունը «թափանցիկ» է և «չունի» քողարկված պլաններ:

Հիշեցնենք, որ Դավութօղլուն 75 տարվա ընդմիջումից հետո Քիրքուք այցելած թուրք առաջին պետական գործիչն է: Այդ այցի հետ կապված՝ իրաքյան կողմը հայտարարեց, որ իրավունք ունի կալանավորելու Դավութօղլուին:

Տեսանյութեր

Լրահոս