
Այսօր ձմերուկի օրն է

Ամռան` հուլիս-օգոստոս ամիսներին ձմերուկը հրաշալի միջոց է շոգի դեմ պայքարելու համար: Պարզվում է` մի շարք երկրներում օգոստոսի 3-ը նշվում է որպես ձմերուկի օր: Ձմերուկի օրը ժամանակին նշվել է նաև Հին Չինաստանում, որտեղ մեծ տեղ է հատկացվել քաղցրահամ այդ պտղին: Ուկրաինայում, օրինակ, օվա կապակցությամբ կազմակերպվում են երաժշտական միջոցառումներ, որտեղ մուտքը ձմերուկով է լինում: