Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ՞

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) մամուլի քարտուղար, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողներից մեկի հարցին, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն արդյոք օլիգարխ չէ՞,  վրդովված պատասխանեց. «Դուք կարծում եք, դա այն հարցն է, որին արժի՞ ես պատասխանեմ: Խորհուրդ եմ տալիս բացել որևէ բառարան, կարդալ օլիգարխ բառի բացատրությունը»: Իսկ երբ լրագրողը հակադարձեց՝ ասելով. «Շնորհակալություն, ես այդ բառի բացատրությունը շատ լավ գիտեմ», Ուրիխանյանը պատասխանեց. «Ուրեմն Ձեր հարցի մեջ կա հակասություն, քանի որ այդ բառի բացատրությունը հակասում է այն կերպարին և այն կարգավիճակին, որն ունի տվյալ անձնավորությունը: Ինչո՞ւ եք տալիս այդ հարցը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031