Բաժիններ՝

Ոստիկանության պարզաբանումը՝ ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ

ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ օգոստոսի 1-ին, ժամը 23:45-ին, հիվանդանոցից  ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա մի տղա, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում, վիճաբանության ժամանակ վայր ընկնելու հետևանքով: Օգոստոսի 2-ին, ժամը 00:10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, վիճաբանելու կասկածանքով, ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել համալիրի մենեջերին, բարմենին և բաժին են ներկայացրել 15 և 16 տարեկան երկու տղաների»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Հրազդանի կիրճում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրում: Վիճաբանության արդյունքում Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 17-ամյա Դավիթ Հայրապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս