
Պահանջում են փաստաբաններին տրամադրել բոլոր փաստաթղթերն ու նյութերը

«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Վաղը` 17:30-ին, ոստիկանության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա` հետեւյալ պահանջով.
հանրային մեծ հնչեղություն ունեցող «Հարսնաքարի» գործով Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների արդյունավետ քննություն ապահովելու պահանջի նման անտեսումն անհամատեղելի է ոստիկանության բարձր մակարդակով բազմիցս հնչեցված` գործի հրապարակային քննություն ապահովելու հավաստիացումների հետ:
Որպես առաջին քայլ` պահանջում ենք անհապաղ փաստաբաններին տրամադրել սույն գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը»: