Բաժիններ՝

Հայաստանում ադրբեջանցի մեկ ռազմագերի կա

Երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են Հայաստանին հանձնված ադրբեջանցի ռազմագերուն՝ Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջևին: Ինչպես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակցուհի Ռուզաննա Վարդանյանը 168.am-ին տեղեկացրեց, մինչ հուլիսի 25-ը` ներառյալ,  Հայաստանը ռազմագերիներ չի ունեցել: Համենայնդեպս, կազմակերպությունն այդ մասին տեղյակ չի եղել: Հուլիսի 31-ին կոմիտեի աշխատակիցներն այցելել են ռազմագերուն, կատարվել է բաց նամակների փոխանակում: Գերին փոխանցել է անձնական բնույթի 2 նամակ՝ ուղղված իր ընտանիքին և հարազատներին: Ռազմագերուն մեկ նամակ փոխանցել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: 168. am-ի այն հարցին, թե ի՞նչ ճակատագիր է ունենալու ռազմագերին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի աշխատակից Ռուզաննա Վարդանյանը պատասխանեց. «Բարդ գործընթաց է: Մենք ունենք կոնֆիդենցիալ երկխոսություն իշխանությունների հետ:  Այն, թե ինչ պետք է արվի` դրա մասին չենք խոսում առհասարակ»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս