Բաժիններ՝

Օրենքների մոնիտորինգը` արդյունավետ գործիք

«Այսօր Հայաստանում հասունացել է պահը, երբ օրենքների մոնիտորինգը   պետք է  իրականացվի հատուկ գործող ինստիտուցիոնալ համակարգի միջոցով: Ճիշտ է, օրենսդրության մշակման դինամիկան տարբեր մակարդակներում ինչ-ինչ եղանակներով պահպանվում է և խնդիրները բարձրացվում ու հասցվում են օրենսդրին, սակայն արդեն ընդունված օրենքների կիրառական արդյունավետությունը, լավ կամ վատ հատկանիշների գնահատումը կարծես թե դուրս է մնում տեսադաշտից: Դրա հետևանքով, օրինակ, հարկային քաղաքականության ոլորտում հնարավորություններ են առաջանում վարչարարական և, նույնիսկ, կոռուպցիոն երևույթների ձևավորման համար»,- «Փաստինֆոյի» թղթակցին ասել է Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը:

Ըստ նրա՝ կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար դրան զուգահեռ պետք է առավել լուրջ հիմքերի վրա բարձրացնել ՀՀ քաղաքացիների իրավագիտակցությունը` օրենքով նախատեսված իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու ուղղությամբ:

Օրենսդրության արդյունավետության մոնիտորինգի հստակ մշակված մեթոդաբանությունը և հարցերը ժ-ին ներկայացնելու համապատասխան մեխանիզմների ձևավորումը շատ ավելի ճկուն օրենսդրական համակարգ և կյանքին համահունչ իրավական փաստաթղթեր ունենալու հնարավորություններ կընձեռի: Բացի այդ, նման մշտադիտարկող համակարգի գործունեությունը կնպաստի երկրի ժողովրդավարացման գործընթացների զարգացմանը և օրենսդիր մարմին-հասարակություն կապի նոր գործիքների ձևավորմանը:

«Բացի այդ, օրենքների արդյունավետ գործունեության մոնիտորինգը կարող է լրացուցիչ միջոց դառնալ թե՛ մասնավոր և թե՛ պետական կառույցների գործունեության դաշտը շատ ավելի հասկանալի ու թափանցիկ դարձնելու առումով»,- ասել է ՀԳՀՄ գործադիր տնօրենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս