Բաժիններ՝

Nokia-ն հայրենի Ֆինլանդիայում այլևս բջջային հեռախոս չի արտադրի

Ֆինլանդիայի Սալո քաղաքում Nokia ընկերության գործարանը աշխատանքը կդադարեցնի 2012-ի սեպտեմբերից: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ֆիննական Yle պարբերականին:
Գործարանը, որը ներկայում համարվում է Nokia-ի միակ արտադրական հրապարակը Ֆինլանդիայում, վերջին ապարատը թողարկել է հուլիսի 25-ին: Ֆինլանդիան համարվում է Nokia-ի հայրենիքը: Ֆիննական Էսպո քաղաքում էլ գտնվում է ընկերության կենտրոնակայանը:
Ձեռնարկության փակումից հետո աշխատանքը կկորցնի 780 մարդ: Nokia-ն ծրագրում է հեռացված աշխատակիցներին առաջարկել աջակցության ծրագրեր:
Բջջային հեռախոսների արտադրությունը Արևելյան Ասիա տեղափոխելու ծրագիրը Nokia-ն ներկայացրել է փետրվարին: 2012 թվականին ընկերությունը Գերմանիայում և Կանադայում փակել է հետազոտությունների և մշակումների կենտրոնները:
2012-ին Nokia-ն կորցրել է աշխարհում բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողի կոչումը՝ իր տեղը զիջելով Samsung-ին: Շուկայում ժողովրդականություն վայելելու տեսանկյունից Symbian և Windows Phone օպերացիոն համակարգերով Nokia սմարթֆոնները զիջել են իրենց դիրքերը Android և iOS համակարգերով սարքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031