Բաժիններ՝

Ավտոմեքենայում թմրամիջոց են հայտնաբերել

Հուլիսի 27-ին, ժամը 02:55-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Մեծամորի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ սպայական վաշտի ծառայողների հետ համատեղ՝ Արմավիր-Էջմիածին ճանապարհին՝ Ակնալիճ գյուղի հատվածում, կանգնեցրել են 1969թ. ծնված Դանիել Հ.-ի վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան, որի ռետինե ոտնակների վրայից հայտնաբերել են փայլաթիթեղի 2 փաթեթներ` լցված 5,1 գ ընդհանուր կշռով կանաչ գույնի, մանրացված, թմրամիջոցի նմանվող զանգվածով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ըստ Դանիել Հ.-ի հայտարարության՝ հայտնաբերվածը պատկանում է ավտոմեքենայի ուղևոր, 1970թ. ծնված Համբարձում Մ.-ին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031