Բաժիններ՝

Զառա. «Օրս տղայիս ետևից վազվզելով եմ անցկացնում»

Դերասանուհի Զառա Սահակյանը տևական ժամանակ է՝ աշխատանքային դադար է վերցրել, իր ամուսնու` Դավիթի և մեկ ու կես տարեկան որդու` Նոյի հետ ամառային հանգիստն է անցկացնում, բայց նոր եթերաշրջանից կրկին նոր կերպարներ է մարմնավորելու:

«Yere1» հեռուստանախագծի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է, որ տարբեր դերերի առաջարկներ ունի, գուցե նաև թատրոնում խաղա. «Փորձնական մի քանի նկարահանում արդեն արել ենք, շտկումներից հետո նախագիծը կրկին եթերում կլինի: Այլ առաջարկներ էլ են եղել, պետք է հասկանամ` ինչպես եմ համատեղելու մի քանի աշխատանք: Նաև կոմերցիոն ներկայացումներում հանդես գալու առաջարկ ունեմ»:
Դերասանուհին ամուսնու և որդու հետ հանգստացել է Հայաստանի մարզերից մեկում, օգոստոսի վերջին էլ նախատեսում է մեկնել արտերկիր. «Ճուտիկս է որոշում՝ ինչպես անցկացնենք օրը: Դեռ լավ չի խոսում, բայց իր լեզուն հասկանում ենք: Շատ շարժուն է, հետևում եմ, որ չվնասի իրեն ու չընկնի բարձր տեղերից: Օրս տղայիս ետևից վազվզելով եմ անցկացնում»,- ասել է Զառան:

Նա նշել է, որ Նոյին հաճախ է տանում նկարահանումների. «Հեռուստացույց դիտելիս ոչ միայն ինձ է ճանաչում, այլև շատերին: Սիրում է շատ ծայրահեղ կատարողների ու երգիչների` Միհրան Ծառուկյանից մինչև Ռամշտայն»:

Զառայի ամուսինը` Դավիթ Հարությունյանը, զբաղվում է երգիչներ Էրիկի ու Լայանայի պրոդյուսինգով, կնոջ երաժշտական կարիերայով հիմա չի զբաղվում, վերջինս էլ չի պատրաստվում որպես երգչուհի հանդես գալ. «Չնայած սիրում եմ երգել, բայց կարծում եմ` իմ ասպարեզում այնքան գործ ունեմ անելու, որ երգելու մասին վաղ է մտածելը: Բոլորը երգում են, գոնե ես չերգեմ, լավ կլինի: Ինքս ինձ համար երգեր եմ գրում, տղայիս համար եմ հաճախ երգում, պատկերացրեք` ինքն էլ է երգում»,- ասել է Զառան:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս