Բաժիններ՝

Գագիկ Բեգլարյանն ու Գագիկ Ծառուկյանը պայմանավորվել են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացանք, որ ուղեւորափոխադրումներով զբաղվող «Քինգ դե լյուքս» և «Տրանս կոմֆորտ» տրանսպորտային կազմակերպությունների և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործունեության միջև ծագած հակասությունների հարցով, նախարարության կողմից ուսումնասիրությունների և բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարեգործական հիմնադրամի հետ աշխատանքները կազմակերպելու այնպես, որ բարեգործությունը ծառայի հանրության շահերին, իսկ կանոնավոր ուղևորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարվի։

Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայության՝ «Նախարարությունը կարևորելով բարեգործության նշանակությունը մեր ժողովրդի սոցիալական շերտերի համար, այսուհետ ավելի հետևողական է լինելու, որպեսզի այդ  գործառույթները իրար չխոչընդոտեն»:

Հիշեցնենք, «Քինգ դե լյուքս» ընկերությանը պատկանող Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան երթուղու վարորդներ գործադուլ էին հայտարարել` պնդելով, թե բարեգործական ավտոբուսներն իրենց երթուղուն զուգահեռ են աշխատում՝ վնասելով իրենց աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս