Սուրեն Սիրունյան. «Հեքիաթ է, թե գործերը կորել են»
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կարելի է 12 տարի գտնվել միջազգային հետախուզման մեջ և չձերբակալվել, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է: Դա նաև Վանո Սիրադեղյանի խելոքության հետ է կապված»:
Իսկ մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք վերջերս տարածված այն լուրերի մասին, համաձայն որոնց՝ Վ.Սիրադեղյանի գործն անհետացել է ՀՀ գլխավոր դատախազությունից, նա պատասխանեց. «Դա հեքիաթ է, թե գործերը կորել են: Այդ գործը կար և՛ դատախազություն, և՛ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, և եթե դատախազությունից գործը կորի, ապա դրա մի օրինակը կա նաև դատարանում»: