Բաժիններ՝

Հարսնացուների մրցավազք՝ հանուն անվճար հարսանիքի

Բելգրադի կենտրոնում հարսանեկան զգեստներով շուրջ 100 կանայք մրցավազք են կազմակերպել` իրենց երազանքի անվճար հարսանիքը շահելու համար:

Գլխավոր մրցանակակիրը որոշվել է ամենամյա «հարսնացուների մրցավազք» մրցույթի շրջանակում` 150 մ կարճ վազք չափահաս աղջիկների միջեւ: Բացառության կարգով աղջիկներին թույլ են տվել կոշիկները փոխարինել ավելի հարմար` մարզական կոշիկներով:

news.am-ը՝ վկայակոչելով Metro հրատարակչությանը՝ գրում է. «Առաջինը եզրագծին է հասել Սանյա Չիգոյան`  բաց շագանակագույն զգեստով  թխահերը`ոչ մարզական  մարմնի համար  տպավորիչ արդյունք դրսեւորելով` 19 վայրկյան»:

Ավարտից հետո մյուս մասնակցուհին խոստովանել է, որ մրցավազքում պարտությունն իրեն ամուսնանալու հնարավորությունից զրկվելու էր հավասարազոր: Համենայն դեպս, մոտ ապագայում: «Իմ փեսացուն սպասում էր ինձ  եզրագծին, բայց քանի որ ես չհաղթեցի, այս տարի մեր հարսանիքը չի կայանա»,- ասել է նա:

Եզրափակիչ անցած երեք աղջիկներին բացի նվերներից, թույլ են տվել իրենց վերցնել նաև հարսանյաց զգեստները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս