
Ոստիկանությունը չի արգելել Ղուկասյանի որդուն հեռանալ ՀՀ-ից

Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն՚ երեկ ոստիկանության և Ազգային անվանգության ծառայության աշխատակիցներն արգելել էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին, մեկնել Գյումրու օդանավակայանից Մոսկվա: Կայքերի հաղորդմամբ՚ նրան ուղեկցել են օդանավակայանի անվտանգության աշխատասենյակ, այնտեղից էլ՚ ճանապարհել տուն: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից 168.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են արգելել Սպարտակ Ղուկասյանին հեռանալ Հայաստանից: Ի պատասխան, ՀՀ ոստիկանության մամլո ծառայության պետ Արմեն Մալխասյանն ասաց. «Ոստիկանությունը չի խոչընդոտել նրան երկրից հեռանալ»: