Nokia-ն, մրցակցությանը չդիմանալով, 50%-ով իջեցրել է սմարթֆոնների գինը
Ֆիննական Nokia ընկերությունն ԱՄՆ-ում 50%-ով կրճատել է մի քանի շաբաթ առաջ թողարակած Lumia 900 սմարթֆոնի գինը` վաճառքի «աղետալի» ցածր ցուցանիշների պատճառով, հայտնում է Associated Press-ը:
Կանխատեսվում էր, որ 4.3 դույմանոց էկրանով, 1.4 գեգահերց պրոցեսորով և 8 մեգապիքսել տեսախցիկով համալրված հեռախոսի միջոցով Nokia-ին կհաջողվեր վերջիվերջո հավասար մրցակակցություն ապահովել iPhone-ի և Samsung Galaxy S-ի հետ: Սակայն վերջին տասնամյակի ընթացքում բջջային հեռախոսների շուկայում առաջնային դիրք զբաղեցնելուց հետո Nokia-ին այնուամենայնիվ չհաջողվեց այնպիսի սմարթֆոն արտադրել, որը կմրցակցեր իր հիմնական մրցակիցներ Apple-ի, Samsung-ի և HTC-ի հետ: Այժմ Lumia 900-ի գինը 99 դոլարից նվազել է `դառնալով 49.99 դոլար:
Nokia-ն նաև հայտարարել է, որ սմարթֆոնների շուկայում կատաղի պայքարի հետևանքով պատրաստվում է 10 հազար աշխատատեղ կրճատել: Բացի այդ կանխատեսվում է, որ ընկերությունը այս տարվա 2 եռամսյակի ընթացքում զգալի մեծ կորուստներ կգրանցի:
Երեք գլխավոր վարկանշային գործակալություններ արդեն իջեցրել են Nokia-ի վարկանիշը «աղբային» մակարդակի: