Բաժիններ՝

Հոկտեմբերից Windows 8-ը հասանելի կլինի նաև հայերեն

Windows 8 օպերացիոն համակարգը այս տարվա հոկտեմբերից հասանելի կլինի ավելի քան 130 երկրում, այդ թվում և Հայաստանում: Ինչպես հայտնեց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը, ներկայացուցչությունն արդեն տեղական գործընկերների հետ տեղայնացման աշխատանքներն է իրականացնում: Ըստ նրա՝ ներկայում հայաֆիկացման աշխատանքների տեխնիկական մասն է արվում, որպեսզի բոլոր թարգմանությունները ներառվեն և հնարավոր լինի անվճար տեղադրել:
«Windows 7-ն ամենաանվտանգ օպերացիոն համակարգն էր և Windows 8-ը ժառանգել է դրա բոլոր բաղադրիչներն ու գործիքները և ավելի անվտանգ է լինելու, որովհետև կիրառվել են նաև դրանց կատարելագործված տարբերակները, օրինակ՝ Windows Defender-ը դեռ Windows vista-ից կար և հակավիրուսային ծրագիրը, Intenet explorer 9-ը կփոխարինվի Intenet explorer 10-ով, և այլն: Բոլոր այդ բաղադրիչներն առկա են նաև Windows 8-ում»,- ասաց Գ.Բարսեղյանը:
Ընկերության ղեկավարը նշեց, որ գնային քաղաքականությունը չի փոխվել` սերնդեսերունդ Windows-ի գինը նույնն է, ընդ որում՝ Windows 7 օգտագործողները կարող են 15 դոլարով ձեռք բերել Windows 8-ը, կամ եթե Windows XP օգտագործողներ դեռ կան, ապա ձեռք բերելով Windows 8-ը, անվճար կստանան նախկին տարբերակները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031