Բաժիններ՝

Օլիմպիական քառակի չեմպիոն Մայքլ Ջոնսոնի կինը հայուհի է

Ամերիկացի հայտնի աթլետ, օլիմպիական քառակի չեմպիոն Մայքլ Ջոնսոնն ու նրա հայուհի կինը հարցազրույց են տվել բրիտանական «The Telegraph»-ին` Լոնդոնում Օլիմպիական խաղերի նախաշեմին:
Հարցազրույցում Ջոնսոնը պատմել է այն մասին, թե ինչ է նշանակում լինել մարզական սուպերաստղ, ինչպես նաեւ խոսել է հաղթողի բնույթի մասին:
Հայտնի մարզիկն ամուսնացած է հայուհու` խոհարար Արմինե Շիրինյանի հետ, ում հետ ծանոթացել է 9 տարի առաջ Լոս Անջելեսում:
«Նա ինձ ստիպում էր աշխատել մարզասրահում ամեն օր, իսկ ես այնպես եմ դա ատում: Սակայն նա բավականին փոխվել է: Որքան հասունանում է, այնքան ավելի շատ է գիտակցում, որ ամեն ինչ իդեալական չի կարող անել: Երբ դու հասկանում ես, կամ պետք է ընդունել դա, կամ դժբախտ լինել: Նա կարողացավ ընդունել»,-պատմել է Արմինեն իր հայտնի ամուսնու մասին:
Նշենք, որ Ջոնսոնը պատմության մեջ միակ տղամարդ աթլետն է, ով Օլիմպիական ոսկի է նվաճել 200 եւ 400 մետր վազքատարածություններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031