ՍԱԽ-ը կոչ է անում ոչ թռիչքային գոտի ստեղծել Սիրիայի վրա
Այսպես կոչված Սիրիայի ազգային խորհրդի ղեկավար Աբդելբասեդ Սեյդան կոչ է արել Փարիզի՝ «Սիրիայի բարեկամների խմբի» անդամներին աջակցել Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի ստեղծելու և հումանիտար միջանցք բացելու առաջարկին, հաղորդում է Agenece France-Presse-ը: Սեյդան նաև դիմել է Ռուսաստանի ղեկավարությանը, որը չի մասնակցում հանդիպմանը: «Մեր պահանջները օրինական են, և դրանք բխում են երկու ժողովուրդների՝ և ռուսների, և՛ սիրիացիների շահերից»- ասել է նա: Բացի այդ՝ Սայդան Բաշար Ալ-Ասադին աջակցող ալաուիներին կոչ է արել անցնել իրենց կողմը:
«Մենք ցանկանում ենք մեր եղբայր-ալաուիներին ասել, որ նրանք սիրիացի ժողովրդի կարևոր բաղկացուցիչ մասն են: Մենք չեք պատրաստվում խտրականություն դնել, դատարան կանցնեն միայն մեղավորները»,- հայտարարել է նա: